Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի գ) ենթակետով, 22-րդ կետի պահանջներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1.Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Աղնջաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողատեսքն աճուրդով օտարելու մասին․ Կադաստրային ծածկագիր 10-007-0023-0014, մակերեսը 0,0083հա։
2.Մեկնարկային գին սահմանել 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
3. Տալ հայտարարություն Առավոտ օրաթերթում։ |