Այսօր: Հինգշաբթի, 25 Հունիսի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 25 Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ կետերի և 3-րդ մասի պահանջներով

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1․Եղեգիս համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 24-ի «Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին» թիվ 65Ա որոշման մեջ՝

ա)«(մշտական)» բառը փոխարինել «քսանհինգ տարի ժամկետով» բառերով։

բ) 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ  նոր բովանդակությամբ՝

«1)Վերոնշյալ հողատեսքերը օգտագործման իրավունքով տրամադրել՝ համայնքի բնակիչներին  վերը նշված հողատարածքներում անասունների արածեցումը և խոտհունձը չխոչընդոտելու պայմանով, ինչպես նաև ապահովել կենսաբազմազանության պահպանությունը, որսագողության կանխարգելումը և իրականացնել ծառատունկ։»։

2․Եղեգիս համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 24-ի «Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին» թիվ 67Ա որոշման մեջ՝

ա)«(մշտական)» բառը փոխարինել «քսանհինգ տարի ժամկետով» բառերով։

բ)2-րդ կետը շարադրել հետևյալ նոր բովանդակությամբ՝

«2․Վերոնշյալ հողատեսքերը օգտագործման իրավունքով տրամադրել՝ համայնքի բնակիչներին  վերը նշված հողատարածքներում անասունների արածեցումը և խոտհունձը չխոչընդոտելու պայմանով, ինչպես նաև ապահովել կենսաբազմազանության պահպանությունը, որսագողության կանխարգելումը և իրականացնել ծառատունկ։»։

գ)կատարել լրացում 3-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝

«3․Պայմանագիրը կնքելուց հետո՝ երկու տարվա ընթացքում իրականացնել 15-20 միլիոն ՀՀ դրամի ներդրում։»։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner