Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ կետերի և 3-րդ մասի պահանջներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․Եղեգիս համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 24-ի «Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին» թիվ 65Ա որոշման մեջ՝
ա)«(մշտական)» բառը փոխարինել «քսանհինգ տարի ժամկետով» բառերով։
բ) 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ նոր բովանդակությամբ՝
«1)Վերոնշյալ հողատեսքերը օգտագործման իրավունքով տրամադրել՝ համայնքի բնակիչներին վերը նշված հողատարածքներում անասունների արածեցումը և խոտհունձը չխոչընդոտելու պայմանով, ինչպես նաև ապահովել կենսաբազմազանության պահպանությունը, որսագողության կանխարգելումը և իրականացնել ծառատունկ։»։
2․Եղեգիս համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 24-ի «Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին» թիվ 67Ա որոշման մեջ՝
ա)«(մշտական)» բառը փոխարինել «քսանհինգ տարի ժամկետով» բառերով։
բ)2-րդ կետը շարադրել հետևյալ նոր բովանդակությամբ՝
«2․Վերոնշյալ հողատեսքերը օգտագործման իրավունքով տրամադրել՝ համայնքի բնակիչներին վերը նշված հողատարածքներում անասունների արածեցումը և խոտհունձը չխոչընդոտելու պայմանով, ինչպես նաև ապահովել կենսաբազմազանության պահպանությունը, որսագողության կանխարգելումը և իրականացնել ծառատունկ։»։
գ)կատարել լրացում 3-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝
«3․Պայմանագիրը կնքելուց հետո՝ երկու տարվա ընթացքում իրականացնել 15-20 միլիոն ՀՀ դրամի ներդրում։»։ |