Հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 23/01/2026թ. թիվ 10Ա որոշումը, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնքում ֆուտբոլի դաշտի կառուցման նպատակով Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող Շատին գյուղի բնակիչ Մերուժան Վոլոդյայի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող 10-035-0003-0010 կադաստրային ծածկագրով, 0,084հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ձեռք բերել համայնքի բյուջեի հաշվին՝ որպես համայնքային սեփականություն 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով։
2.Հողամասը գնելու համար օրենքով սահմանված ժամկետում և կարգով կնքել առուվաճառքի պայմանագրեր: