Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի գ) ենթակետով, 22-րդ կետի պահանջներով
Ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հետևյալ հողատեսքերը օտարելու վերաբերյալ (մեկ լոտ)․ Վարելահող, այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0107-0027, մակերեսը՝ 0,54761հա, որից՝ վարելահող 0,34139հա, այլ հողատեսք 0,20622հա։
Վարելահող, այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0107-0028, մակերեսը՝ 1,32406հա, որից՝ վարելահող 0,62561հա, այլ հողատեսք 0,69845հա։
Այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0109-0009, մակերեսը՝ 0,31հա։
Վարելահող հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0107-0030, մակերեսը՝ 0,42հա։ 2.Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի ( ) չափով: 3. Տալ հայտարարություն Առավոտ օրաթերթում: |