Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2–րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․Ուժը կորցրած ճանաչել Եղեգիս համայնքի ավագանու 14/11/2022թ․ «Եղեգիս համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 17-ի N 18-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին» թիվ 120Ն որոշումը։
2.Ընդունել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |