Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ գլխի պահանջներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1.Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը 25(քսանհինգ) տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին՝
կադաստրային ծածկագիր՝ 10-021-0114-0163, մակերեսը՝ 0,85535հա:
2.Մեկնարկային գին սահմանել զուտ եկամտի ————— տոկոսի չափով: 3. Տալ հայտարարություն Առավոտ օրաթերթում: |