Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի գ) ենթակետով, 22-րդ կետի պահանջներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1.Տալ համաձայնություն Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հետևյալ հողատեսքերը օտարելու վերաբերյալ (մեկ լոտ)․ այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0110-0403, մակերեսը՝ 0,63666 հա,
այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0118-0118, մակերեսը՝ 0,7հա,
այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0110-0405, մակերեսը՝ 1,1145հա,
վարելահող, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0110-0404, մակերեսը՝ 0,14884հա։
Ընդհանուր մակերեսը 2,6հա, որից 0,14884հա վարելահող և 2,45116հա այլ հողատեսք։
2.Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի ( ) չափով: 3. Տալ հայտարարություն Առավոտ օրաթերթում: |