Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի 10042ECBRGNJ ծածկագիրը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Արսեն Վոլոդյայի Մկրտչյանի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման անշարժ գույքին (կադաստրային ծածկագիր՝ 10-010-0045-0016, մակերեսը՝ 0,217հա) տրամադրել Եղեգիս համայնք, Արտաբույնք գյուղ, Սևաժայռ 1-ին փողոց, տուն 24 հասցեն։