Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1.Եղեգիս համայնքի Սալլի գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 10-038-0101-0311 կադաստրային ծածկագրով, 0,1հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասի վրա բջջային ալեհավաք կայանի տեղակայման համար <<ՎԻՎԱ-ԱՐՄԵՆԻԱ>> ՓԲԸ-ին տալ թույլտվություն (քսանհինգ տարի ժամկետով)։
2․Ամսական վճար սահմանել 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |