Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1.Հաստատել Եղեգիս համայնքի ավագանու 08-ը նոյեմբերի 2024թ. ութերորդ՝ արտահերթ նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝
2․Եղեգիս համայնքի ղեկավարի հաղորդումները 2024թ. երրորդ եռամսյակի բյուջեի կատարման ընթացքի մասին,
3․Եղեգիս համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի երրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին,
4․Թառաթումբ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
5․Եղեգիս համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունը հաստատելու մասին,
6․02-ը փետրվարի 2024 թվականի «Եղեգիս համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 02Ն որոշմամբ հաստատված բյուջեում վերաբաշխում կատարելու մասին,
7․Վայոց ձորի մարզի դատախազի 14․10․2024թ․ թիվ 66/2499-24 հայց ներկայացնելու վերաբերյալ առաջարկության քննարկման մասին,
8․Ավագանու 02/02/2024թ․ «2024 թվականի համար Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, կառուցվածքը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 04Ա որոշման հավելվածը նոր խմբագրությամբ հաստատելու մասին,
9․Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին («Արտաբույնք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին) անշարժ գույքերը նվիրատվությամբ անհատույց հանձնելու մասին։