Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի գ) ենթակետի պահանջներով․ 1.Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Հորբատեղ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ հողատեսքը աճուրդով օտարելու մասին․
կադաստրային ծածկագիր 10-030-0105-0015, մակերեսը 0,21768 հա։
2.Մեկնարկային գին սահմանել 800 000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
3. Տալ հայտարարություն Հայաստանի Հանրապետություն օրաթերթում: |