Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով, 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով՝
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․Տալ համաձայնություն Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Աղնջաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքը անհատույց, 25 (քսանհինգ) տարի ժամկետով բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելու «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին՝
1)կադաստրային ծածկագիր 10-007-0102-0020, մակերեսը 0,3.73265հա, այլ հողատեսք,
2. «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին՝ չխոչընդոտել վերը նշված հողատարածքներում բնակիչների կողմից անասունների արածեցումը և խոտհունձը։
3․Պայմանագիրը կնքելուց հետո՝ երկու տարվա ընթացքում իրականացնել 18-20 միլիոն ՀՀ դրամի ներդրում։ |