Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետի պահանջներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1.Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.04378հա այլ հողեր հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0001-0150) մրցութային կարգով տրամադրել կառուցապատման՝ 25 (քսանհինգ) տարի ժամկետով:
2.Կառուցապատման համար՝ մրցույթի մեկնարկային գին սահմանել ——————— ՀՀ դրամ, որը պակաս չէ տվյալ հողի (անշարժ գույք) հարկի տարեկան դրույքաչափիից:
3. Տալ հայտարարություն Առավոտ օրաթերթում։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |