Այսօր: Ուրբաթ, 6 Մարտի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 18Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 28-ը հոկտեմբերի 2010 թվականի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշման պահանջներով

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի վարչական սահմաններում  գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը երեք տարի ժամկետով վարձակալության օգտագործման տրամադրելուն՝

1․Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի «Սատանի քար» կոչվող հանդամասում  գտնվող 0,2 հա և 0,2 հա մակերեսներով արոտավայր հողատեսքերը վարձակալության օգտագործման տրամադրել Հերմոն գյուղի բնակիչ Սամվել Արմենակի Դանիելյանին։ 

2.Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի «Գետիկվանք» կոչվող հանդամասում  գտնվող 10հա մակերեսով արոտավայր և 10հա մակերեսով խոտհարք հողատեսքերը  վարձակալության օգտագործման տրամադրել Վարդահովիտ գյուղի բնակիչ Նահապետ Բայանդուրի Խանոյանին։ 

3.Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի «Գետիկվանք» կոչվող հանդամասում  գտնվող 3հա մակերեսով խոտհարքը վարձակալության օգտագործման տրամադրել Շատին գյուղի բնակիչ Վրեժ Պարգևի Խանոյանին։ 

4․Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի «Գետիկվանք» կոչվող հանդամասում  գտնվող 50հա մակերեսով արոտավայր հողատեսքը վարձակալության օգտագործման տրամադրել Վարդահովիտ գյուղի բնակիչ Գագիկ Շիրակի Արամյանին։ 

5․Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի «Գետիկվանք» կոչվող հանդամասում  գտնվող 50 հա մակերեսով արոտավայր հողատեսքը վարձակալության օգտագործման տրամադրել Վարդահովիտ գյուղի բնակիչ Էմին Վիգենի Վարդանյանին։ 

6․Առաջարկել համայնքի ղեկավարին՝ կնքել արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու պայմանագիր, վճարի չափը սահմանելով  տվյալ արոտավայրի կամ խոտհարքի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner