Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտերի քաղվածքները
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղի նախկին բնակիչ, հանգուցյալ Քնարիկ Մուշեղի Կարապետյանի (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամ՝ Սամվել Լիպարիտի Կարապետյանի (որդին) սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը (կադաստրային ծածկագիր՝ 10-041-0052-0010, մակերեսը 0,061հա) տրամադրել Եղեգիս համայնք, Քարագլուխ գյուղ, 3-րդ փողոց, 7-րդ փակուղի տուն 3 հասցեն։
2․Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղի նախկին բնակիչ, հանգուցյալ Քնարիկ Մուշեղի Կարապետյանի (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամ՝ Սամվել Լիպարիտի Կարապետյանի (որդին) սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 10-041-0052-0011, մակերեսը 0,031հա) տրամադրել Եղեգիս համայնք, Քարագլուխ գյուղ, 3-րդ փողոց, 7-րդ փակուղի թիվ 1 հասցեն։
3․Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղի նախկին բնակիչ, հանգուցյալ Քնարիկ Մուշեղի Կարապետյանի (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամ՝ Սամվել Լիպարիտի Կարապետյանի (որդին) սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 10-041-0052-0006, մակերեսը 0,065հա) տրամադրել Եղեգիս համայնք, Քարագլուխ գյուղ, 3-րդ փողոց, 8-րդ փակուղի թիվ 1/1 հասցեն։