Այսօր: Ուրբաթ, 17 Ապրիլի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



14 ապրիլի 2026 թ.

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 10-Ը ՓԵՏՐՎԱՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 29Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՐ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՇԱՐԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով․

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

Եղեգիս համայնքի ղեկավարի 10-ը փետրվարի 2026թ. «Տեղամասային կենտրոն սահմանելու մասին» թիվ 429 որոշումը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով  «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 21 մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին կետի պահանաջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի 20-րդ կետի պահանջը․

         ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ 

1․Եղեգիս համայնքում  Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների անցկացման համար սահմանել հետևյալ տեղամասային կենտրոնները՝ համաձայն սույն որոշման հավելվածի։

2Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝

1) Մինչև 2026 թվականի ապրիլի 25-ը սույն որոշման մասին տեղեկացնել լիազոր մարմին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին,

2)Մինչև 2026 թվականի ապրիլի 25-ը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել տեղամասային կենտրոնների ցանկը՝ նշելով տեղամասային կենտրոնների գտնվելու վայրը, ինչպես նաև տեղամասային կենտրոնների և քվեարկության սենյակների բնութագրերը։    

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:»


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
(16.05 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner