Այսօր: Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 110 Ա
 

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԹԱՌԱԹՈՒՄԲ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021թ. հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» 987-Ն որոշման 1-ին մասի 14-րդ կետը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-ն ու Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1920-Ն որոշման պահանջները

 ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է՝ Թառաթումբ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ստորև ներկայացված հողերի նպատակային նշանակությունը փոխադրել   Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը էներգետիկայի,

1)0,1հա մակերեսով, 10-024-0104-0011 կադաստրային ծածկագրով այլ հողատեսք,

2)0,01հա մակերեսով, 10-024-0995-0002 կադաստրային ծածկագրով արոտավայր,

3)0,01հա մակերեսով, 10-024-0995-0003 կադաստրային ծածկագրով արոտավայր,

4)0,01հա մակերեսով, 10-024-0995-0004 կադաստրային ծածկագրով արոտավայր։

  2.Համայնքի ղեկավարին՝ կազմել և «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով» համաձայնեցմանը   ներկայացնել համապատասխան հողաշինական գործը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner