Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Եղեգիս համայնքի ավագանու 29-ը նոյեմբերի 2024 թվականի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կառավարման պետական գույքի կառավարման կոմիտեին («Արտաբույնք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին) անշարժ գույքերը նվիրատվությամբ անհատույց հանձնելու մասին» թիվ 122Ա որոշման բովանդակությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․
«1.Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող ստորև ներկայացված անշարժ գույքերը նվիրատվությամբ անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին («Արտաբույնք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին)՝
1)բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-010-0422-0003, մակերեսը 0,085հա։
2)բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-010-0051-0039, մակերեսը 0,04003հա։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:»։ |