Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը ապրիլի 2021 թվականի թիվ 698-Ն որոշման 31-րդ կետի 7-րդ ենթակետը, 39-րդ կետի 1-ին ենթակետը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 27/05/2025թ. N՝ Կ-27052025-10-0202 որոշումը՝ գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․Հորս գյուղի վարչական սահմաններում գտնվող սխալմամբ «քաղաքացիների սեփականություն» փոխանցված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 10-031-0014-0020, մակերեսը՝ 0,14784 հա) ճանաչել որպես համայնքային սեփականություն:
2.Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |