Այսօր: Ուրբաթ, 12 Հունիսի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



11 հունիսի 2026 թ.

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՏԻՆ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով, որ համայնք Եղեգիս, Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացիների սեփականություն հանդիսացող հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0040-0022) կառուցված ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում  այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցների և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ գլխի 13-րդ կետի ա) և բ) ենթակետերի, և 18-րդ կետի ա)  ենթակետի դրույթները

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

1.Եղեգիս համայնք, գյուղ Շատին, 3-րդ փողոց, 6-րդ փակուղի, տուն 8 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0040-0022, հողամասի չափը՝ 0.09548հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման) ինքնակամ կառույցները ճանաչել օրինական և շինությունների նկատմամբ սեփականատերերի սեփականության իրավունքը (կցվում է շինության հատակագիծը)։

2․Ինքնակամ կառույցը օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2024EWLDGH:

 3.Օրինականացման համար սահմանված վճարը 117,34 ք/մ ընդհանուր մակերեսով շինությունների (111,64ք/մ մակերեսով բնակելի տան համար 70 444,84 դրամ և 5,7 ք/մ մակերեսով սանհանգույցի համար 2 158,02 դրամ ) համար գումարը կազմում է 72 602.86 (յոթանասուներկու հազար վեց հարյուր երկու ամբողջ ութսունվեց հարյուրերորդական) ՀՀ դրամ, որը պետք է մուծվի 900 355 124 109  հաշվեհամարին:

 4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում սույն որոշմումը համարվում է ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner