Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի պահանջներով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Եղեգիս համայնքի ղեկավարի 06-ը փետրվարի 2026թ. «Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային հանձնաժողով ձևավորելու, մրցույթի անցկացման, համակարգչային աշխատանքների պատասխանատու նշանակելու և մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 24Ա որոշման 3-րդ կետում «գլխավոր մասնագետ Գարեգին Եղյանին» բառերը փոխարինել «աշխատակազմի քարտուղար Աննա Դանիելյանին» բառերով։