Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Եղեգիս համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 2-ի «2024 թվականի համար Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, կառուցվածքը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 04Ա որոշման կից հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման կից հավելվածի:
|