Այսօր: Կիրակի, 14 Դեկտեմբերի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 129Ա
 

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
«ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1․Տալ համաձայնություն «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի հետ համագործակցելուն, ըստ որի․

«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի կողմից համայնքում կառուցվի 150ԿՎտ հզորությամբ նոր արևային կայան՝ համայնքի կարիքների համար։

Հիմնադրամի գործող և ապագայում ավելացող անհատույց օգտագործման հողատարածքների անշարժ գույքի հարկը և վարձավճարները համայնքը հաշվանցի արևային կայանից ստացվող եկամուտներից։

Նախկինում հաշվարկված անշարժ գույքի հարկի պարտքերը և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի մի մասը արտոնվեն՝ չգերազանցելով 2025թ․ հարկային տարվա համար անշարժ գույքի հարկի գծով համայնքի բյուջեի հաստատված եկամուտների տասը տոկոսը, իսկ գոյացած անշարժ գույքի հարկի և դրա նկատմամբ հաշվարկված տույժերի մնացած մասը ՝ ամբողջությամբ, համայնքը հաշվանցի արևային կայանից ստացվող եկամուտներից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner