Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով «Արտաբույնքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի գրությունը
1.Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաբույնք բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ստորև ներկայացված անշարժ գույքերը նվիրատվությամբ անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին («Արտաբույնք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին)՝
1)բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-010-0422-0001, մակերեսը 0,085հա,
2)բնակավայրերի նշանակության այլ հողատեսքը, կադաստրային ծածկագիր 10-010-0422-0001, մակերեսը 0,04003հա։
2․Առաջարկել՝ իրականացնել վերը նշված անշարժ գույքերի պետական գրանցումը, ինչպես նաև գործառնական նշանակության փոփոխումը հասարակական կառուցապատման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: