Ղեկավարվելով 10-ը հունիսի 2008 թվականի «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 117-Ն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Ճանաչել Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի բնակիչ Վարդան Հայրիկի Մարտիրոսյանի (ծնված՝ 23/04/1972թ․) սեփականության իրավունքը Եղեգիս համայնք, Արտաբույնք գյուղ, Կենտրոնական փողոց, 12-րդ փակուղի, տուն 1 հասցեում գտնվող 361,2 ք/մ մակերեսով բնակելի տան և օժանդակ կառուցների նկատմամբ (կադաստրային ծածկագիր՝ 10-010-0066-0018, հողամասի մակերեսը՝ 0,1742 հա):
2. Կառույցները կառուցվել են մինչև 2001 թվականը:
3.Անշարժ գույքը բավարարում է 10-ը հունիսի 2008 թվականի «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 117-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմանները: