Այսօր: Հինգշաբթի, 6 Մարտի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 173
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 17Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 փետրվարի 2025 թվականի N 17Ա

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 244-րդ հոդվածի 3-րդ մասի և 7-րդ մասի 10-րդ կետի պահանջներով

Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն   Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է

1.Սահմանել, որ մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման), (մեկ կամ մի քանի անիվ, գլանափող ունեցող տրանսպորտային միջոցներ, որոնք նախատեսված են էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար), ինչպիսիք են՝ էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներով երթևեկությունը թույլատրվում է Եղեգիս համայնքում ընդգրկված գյուղերի բոլոր ճանապարհներով: 

2.Սահմանել, որ մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման), (մեկ կամ մի քանի անիվ, գլանափող ունեցող տրանսպորտային միջոցներ, որոնք նախատեսված են էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար), ինչպիսիք են՝ էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներով երթևեկությունը չի թույլատրվում․

1)/Հ-79/ - Շատին- Եղեգիս - Հերմոն - Գողթանիկ-Կարմրաշեն ճանապարհի ամբողջ երկայնքով,

2)/Հ-79/ - Հորս ճանապարհի ամբողջ երկայնքով,

3)/Հ-79/ - Քարագլուխ ճանապարհի ամբողջ երկայնքով,

4)/Հ-79/ - Թառաթումբ ճանապարհի ամբողջ երկայնքով,

5)/Տ-9-21/ - Արտաբույնք - Հորբատեղ ճանապարհի ամբողջ երկայնքով,

6)/Մ-10/- Գեղհովիտ-Քարագլուխ-/Մ-2/ ավտոճանապարհի ամբողջ երկայնքով։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -6

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱՀԱՐՈՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՍԱԹԻՆԵ

ՆԱԶԱՐՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ՊՈՂՈՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ՍՄԲԱՏՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ

Դեմ -2

ԲԱԲԱՅԱՆ ՎԱՀԵ

ՍՄԲԱՏՅԱՆ ԱՐՍԵՆ

Ձեռնպահ -2

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՍԱՇԱ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner