Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի 10062XEZFMHA ծածկագիրը, N: ԱՎԴ4/0099/02/23 քաղաքացիական գործով վճիռը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Ալվարդ Սաշայի Բազինյանի սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը (կադաստրային ծածկագիր՝ 10-018-0001-0008, մակերեսը՝ 0,251 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Գողթանիկ գյուղ, 1-ին փողոց, 2-րդ փակուղի, տուն 1 հասցեն։