|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 սեպտեմբերի 2026 թվականի N 62Ա |
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0,40329 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՐՈՏԱՎԱՅՐ ՀՈՂԱՏԵՍՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ՔՍԱՆՀԻՆԳ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով, 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով՝
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․Տալ համաձայնություն Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքը անհատույց, 25 (քսանհինգ) տարի ժամկետով բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելու «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին՝ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու համար, համայնքի կարիքները հոգալու նպատակով․
1)Կադաստրային ծածկագիր 10-041-0201-0252, մակերեսը 0,40329հա, արոտավայր հողատեսք։ |
Կողմ -9 ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ ՍՄԲԱՏՅԱՆ ՍԱՇԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՎԱՀԵ ԲԱԲԱՅԱՆ ԱՐՍԵՆ ՍՄԲԱՏՅԱՆ ՆՈՐԻԿ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|