|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 նոյեմբերի 2022 թվականի N 112Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՎ 10 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով
ավագանին որոշում է՝ 1.Հաստատել 11-ը նոյեմբերի 2022թ. թիվ 10 հերթական նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝ 2.Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին, 3.Եղեգիս համայնքի մի խումբ բնակիչների ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին, 4.Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից աճուրդային կարգով օտարելու մասին, 5.Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքերից մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին, 6.Եղեգիս համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունը հաստատելու մասին: |
Կողմ -7 ԲԱԴԱԼՅԱՆ ՆՎԵՐ ՄԱՐԿՈՍՅԱՆ ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԽԻԹԱՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|