Այսօր: Շաբաթ, 9 Մայիսի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 36Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ 15/10/2024 ԹՎԱԿԱՆԻՑ ՄԻՆՉ ՕՐՍ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 15/10/2024թ․ «Արթուր Կամոյի Ստեփանյանի պարտականությունները համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանի վրա դնելու մասին» թիվ 72Ա կարգադրությունը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ 15-ը հոկտեմբերի 2024 թվականից մինչ օրս համայնքի ղեկավարի բացակայության ժամանակ նրա պարտականությունները կատարում է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը․

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

  1․Այսուհետ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանին, համայնքի ղեկավարի պարտականությունները կատարելու ժամանակահատվածում, վարձատրել համաձայն ավագանու 21/12/2025թ․ «2026 թվականի համար Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ղեկավարի վարձատրության չափ սահմանելու մասին» թիվ 123Ա որոշմամբ սահմանված՝ 550 000 (հինգ հարյուր հիսուն հազար) ՀՀ  դրամի չափով, կատարված աշխատանքի ծավալին համապատասխան:

2․Հաշվարկել 2025թ․ հունվարի 1-ից մինչև 2026թ․ փետրվար ամիսը ներառյալ ավագանու որոշմամբ հաստատված համայնքի ղեկավարի և համայնքի ղեկավարի առաջին տեղակալի հաստիքների պաշտոնային դրույքաչափով գումարի չափերի տարբերությունը, և համայնքիղեկավարիառաջինտեղակալԱհարոնԳաբրիելյանին վարձատրել լրավճարի տեսքով։

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner