Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի 10012LLKHJAQ ծածկագիրը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Յուրա Գառնիկի Վարդանյանի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման անշարժ գույքին (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0039-0077, մակերեսը՝ 0,11289հա) տրամադրել Եղեգիս համայնք, Շատին գյուղ, 3-րդ փողոց, 3-րդ փակուղի, թիվ 9 հասցեն։