Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ գլխի պահանջներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1.Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքերից 25 (քսանհինգ) տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին․
1)կադաստրային ծածկագիր 10-041-0201-0250, մակերեսը 0,2 հա:
2.Մեկնարկային գին սահմանել 20 000 (քսան հազար) ՀՀ դրամի չափով:
3.Տալ հայտարարություն Առավոտ օրաթերթում։ |