Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի 10142ZSCDRQZ ծածկագիրը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Էմմա Խանամիրի Պողոսյանի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման անշարժ գույքին (կադաստրային ծածկագիր՝ 10-041-0603-0001, մակերեսը՝ 0,53313հա) տրամադրել Եղեգիս համայնք, Վարդահովիտ գյուղ, Սևաժայռ 13-րդ փողոց, թիվ 1 հասցեն։