Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի 10012EXBPSUR քաղվածքը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնքի Շատին գյուղի բնակիչ Ավետիք Հայաստանի Հունանյանի (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամներ՝ Դուստրիկ Ժորայի Գալստյանի (կինը), Վահան Ավետիքի Հունանյանի (տղան) սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0050-0006, մակերեսը 0,292հա) տրամադրել Եղեգիս համայնք, Շատին գյուղ, 1-ին փողոց, 4-րդ փակուղի, տուն 3 հասցեն։