Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․Եղեգիս համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի «2025 թվականի համար Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, կառուցվածքը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 133Ա որոշման կից հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման կից հավելվածի:
2.Կրճատել «ջրակարգավորող՝ Աղնջաձոր՝ 1դրույք, Եղեգիս՝ 1դրույք, Քարագլուխ՝ 1դրույք, Թառաթումբ՝ 0,6 դրույք,Հորս՝ 0,6 դրույք», «ջրակարգավորող՝ Հորբատեղ՝ 0,5 դրույք, Արտաբույնք՝ 1դրույք», «բանվոր` Շատին» հաստիքները։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն թվականի հուլիսի 1-ից։