Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 30-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանեու մասին» N 27-Ն հրամանով հաստատված կարգի 15-րդ կետի հիման վրա Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացնել մրցույթ`
աշխատակազմի առաջատար մասնագետ (պաշտոնի ծածկագիր՝ 3.1-3)՝ 2026 թվականի ապրիլի 21-ին, ժամը 15։00-ին։
Հանձնարարել աշխատակազմի քարտուղարին` սահմանված կարգով ապահովել սույն որոշման առաջին կետում նշված մրցույթի անցկացման մասին հայտարարության հրապարակումը և նախապատրաստական աշխատանքների իրականացումը: Հայտարարության տեքստը` համաձայն սույն որոշման կից հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: