|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 սեպտեմբերի 2026 թվականի N 65Ա |
ԱՎԱԳԱՆՈՒ 27/03/2026 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 36Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի 23/04/2026թ․ N01/15․1/2534-2026 գրությունը (մտից 836)
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է Եղեգիս համայնքի ավագանու 27-ը մարտի 2026 թվականի «Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանի կողմից 15/10/2024 թվականից մինչ օրս Եղեգիս համայնքի ղեկավարի պարտականությունների կատարման քննարկման մասին» թիվ 36Ա որոշման 2-րդ կետում «Ահարոն Գաբրիելյանին վարձատրել լրավճարի տեսքով» բառերը փոխարինել «Ահարոն Գաբրիելյանին վճարել աշխատավարձի տարբերությունը՝ աշխատանքի ծավալի ավելացման հիմքով» բառերով: |
Կողմ -8 ԱՐՏՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ ՍՄԲԱՏՅԱՆ ՍԱՇԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՎԱՀԵ ԲԱԲԱՅԱՆ ԱՐՍԵՆ ՍՄԲԱՏՅԱՆ ՆՈՐԻԿ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(183.65 Կբ)
|
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|