Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի 10012ZP2UCCV քաղվածքը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնքի Շատին գյուղի բնակիչ Վարդան Քաջիկի Մկրտչյանի (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամներ՝ Սուսաննա Պարույրի Բաբայանի (կինը), Հասմիկ Վարդանի Մկրտչյանի (աղջիկը), Հովիկ Վարդանի Մկրտչյանի (տղան) սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0040-0014, մակերեսը 0,15053հա) տրամադրել Եղեգիս համայնք, Շատին գյուղ, 3-րդ փողոց, 6-րդ փակուղի, տուն 1 հասցեն։