|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 փետրվարի 2025 թվականի N 42Ա |
ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 23-ը հուլիսի 2015 թվականի N828-Ն որոշման դրույթները, Վայոց ձորի մարզպետի 03/02/2025 թվականի N01/06.2/0728-2025 գրությունը և ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ Եղեգիս համայնքի Հորս գյուղի 7-րդ փողոց թիվ 17 հասցեում գտնվող քաղաքացի Արուս Գոռի Ծատուրյանի սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 10-031-0007-0054, մակերեսը 0,23083հա) գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|