Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 23-ը հուլիսի 2015 թվականի N828-Ն որոշման դրույթները, Վայոց ձորի մարզպետի 03/02/2025 թվականի N01/06.2/0731-2025 գրությունը և ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական տարածքում գտնվող քաղաքացիներ Հերմինե Գրիգորի Տողանյանի, Սոնա Վլադիմիրի Օրբելյանի սեփականություն հանդիսացող սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի (0,20081հա մակերեսով, 10-029-0574-0004 կադաստրային ծածկագրով) գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման: