Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասի պահանջներով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N1325-Ն որոշման N1 հավելվածի 28-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «Բիդեք» ՍՊԸ-ի կողմից ներկայացված դիմումի հիման վրա կայացած հանրային լսման արձանագրությունը
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է 1․Տալ նախնական համաձայնություն <<Բիդեք>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ սահմանված ծրագրում ընդգրկված Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղում նոր կրթահամալիր կառուցելուն։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|