Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի N Կ-10022026-10-0138 և N Կ-27022026-10-0080 որոշումները՝ գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին․
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․Եղեգիս համայնքի ավագանու 21-ը ապրիլի 2025 թվականի «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» թիվ 34Ա որոշման հղումը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021թ. հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» 987-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-ն ու Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1920-Ն որոշման պահանջները․»։
2․Եղեգիս համայնքի ավագանու 21-ը ապրիլի 2025 թվականի «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» թիվ 34Ա որոշման բովանդակությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․
«1․Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է՝ Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,19822հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 10-021-0109-0022) արոտավայր հողատեսքը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման:
2.Համայնքի ղեկավարին՝ կազմել և «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով»-ի համաձայնեցմանը ներկայացնել համապատասխան հողաշինական գործը։»։