Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի 10012DCTLMBR ծածկագրով քաղվածքը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Շատին գյուղի նախկին բնակիչ, հանգուցյալ Վարազդատ Նահապետի Մուրադյանի (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամներ՝ հանգուցյալ Սհարնազ Մեսրոպի Մկրտչյանի (կինը), Գևորգ Գառնիկի Մուրադյանի (որդին), Լյուդմիլա Սոսիկի Վարդանյանի (հարսը), հանգուցյալ Գարիկ Գևորգի Մուրադյանի (թոռը), Էդվարդ Գևորգի Մուրադյանի (թոռը) սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0036-0010, մակերեսը 0,22066հա) տրամադրել Եղեգիս համայնք, Շատին գյուղ, 2-րդ փողոց, 1-ին փակուղի, տուն 3 հասցեն։