Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Կարեն Էդվարդի Մարգարյանի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողատեսքին (0,139հա մակերեսով, 10-021-0114-0013 կադաստրային ծածկագրով) տրամադրել Եղեգիս համայնք, Եղեգիս գյուղ, Կենտրոնական փողոց թիվ 28 հասցեն։