Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 28-ը հոկտեմբերի 2010 թվականի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշման պահանջներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը երեք տարի ժամկետով վարձակալության օգտագործման տրամադրելուն՝
1.Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող 0,07հա մակերեսով արոտավայր հողատեսքը վարձակալության օգտագործման տրամադրել Հերմոն գյուղի բնակչուհի Գոհար Նորիկի Հարությունյանին։
2.Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի «Վիշկա» կոչվող հանդամասում գտնվող 1 հա մակերեսով խոտհարքը վարձակալության օգտագործման տրամադրել Հերմոն գյուղի բնակիչ Հակոբ Մերդիեվի Խաչատրյանին։
3․Առաջարկել համայնքի ղեկավարին՝ կնքել արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու պայմանագիր, վճարի չափը սահմանելով տվյալ արոտավայրի կամ խոտհարքի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար: |