Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով, որ համայնք Եղեգիս, Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացիների սեփականություն հանդիսացող հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0040-0022) կառուցված ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցների և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ գլխի 13-րդ կետի ա) և բ) ենթակետերի, և 18-րդ կետի ա) ենթակետի դրույթները
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Եղեգիս համայնք, գյուղ Շատին, 3-րդ փողոց, 6-րդ փակուղի, տուն 8 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0040-0022, հողամասի չափը՝ 0.09548հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման) ինքնակամ կառույցները ճանաչել օրինական և շինությունների նկատմամբ սեփականատերերի սեփականության իրավունքը (կցվում է շինության հատակագիծը)։
2․Ինքնակամ կառույցը օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2024EWLDGH:
3.Օրինականացման համար սահմանված վճարը 117,34 ք/մ ընդհանուր մակերեսով շինությունների (111,64ք/մ մակերեսով բնակելի տան համար 70 444,84 դրամ և 5,7 ք/մ մակերեսով սանհանգույցի համար 2 158,02 դրամ ) համար գումարը կազմում է 72 602.86 (յոթանասուներկու հազար վեց հարյուր երկու ամբողջ ութսունվեց հարյուրերորդական) ՀՀ դրամ, որը պետք է մուծվի 900 355 113 060 հաշվեհամարին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում սույն որոշմումը համարվում է ուժը կորցրած: