Ղեկավարվելով 10-ը հունիսի 2008 թվականի «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 117-Ն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Ճանաչել քաղաքացի Արմեն Սարգսի Եղյանի (ծնված՝ 27/03/1963թ․) սեփականության իրավունքը Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի Կենտրոնական փողոց, թիվ 17 հասցեում գտնվող 121,57 ք/մ մակերեսով (անասնաշենք, ավտոտնակ, ծածկ և բաց պատշգամբ) կառուցների նկատմամբ (հողամասի կադաստրային ծածկագիր՝ 10-010-0056-0002 և մակերեսը՝ 0,027հա):
2. Կառույցները կառուցվել են մինչև 2001 թվականը:
3.Անշարժ գույքը բավարարում է 10-ը հունիսի 2008 թվականի «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 117-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմանները: