Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 42-րդ կետի պահանջներով
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է Էլեկտրոնային գրատախտակ ձեռք բերելու և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի «Շատինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին նվիրատվությամբ անհատույց հանձնելու նպատակով համայնքի բյուջեից հատկացնել գումար՝ առավելագույնը 900 000 (ինը հարյուր հազար) ՀՀ դրամ։
|