Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշումը, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքը․
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական տարածքում գտնվող, Շահեն Գվիդոնի Գրիգորյանի (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամներ Նեկտար Նարիբեկի Հովակիմյանի (կինը), Սյուզաննա Շահենի Գրիգորյանի (աղջիկը), Դավիթ Շահենի Գրիգորյանի (տղան) սեփականություն հանդիսացող 0.09548հա բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0040-0022) տալ ՀՀ Վայոց ձորի մարզ Եղեգիս համայնք, գյուղ Շատին, 3-րդ փողոց, 6-րդ փակուղի, տուն 8 հասցեն: